Հեռ․ 37491010204 37496481648 Eng Рус Հայ

Opus industry

Մեր տեսլականը

Լուսատուներ և լուսատեխնիկա

 

Մեր ընկերությունը Ձեզ է ներկայանում Էներգախնայող լուսատուների և լուսային տեխնիկայի լայն ընտրանիով, որոնց հիմնական առավելությունը բարձր որակն է և ցածր գինը: Մեր կողմից առաջարկվող լուսատուների կիրառման դաշտը բազմակողմանի է, նախատեսված է առևտրային, արդյունաբերական եւ գրասենյակային տարածքների, ինչպես նաև  ընդհանուր վարչական եւ հասարակական շենքերի լուսավորման համար: 

Կեղտապաշտպան ծածկույթներ

Ներկայումս այս միջոցը լավագույնն է  Ձեր հատակը հողից և կեղտից պաշտպանելու համար: Այն պահպանում է Ձեր հատակի ծածկույթը վաղաժամկետ մաշվելուց, ինչպես նաև խնայոււմ է ձեր գումարներն ու ժամանակը ծախսատար վերանորոգումից: 

Մեր ընկերությունը ներկայացնում է ալյումինե կեղտապաշտպան ծածկույթների լայն ընտրանի: Այս ծածկույթները խորհուրդ է տրվում տեղադրել առավելագույն անցանելիություն ունեցող շինությունների մուտքերում, ինչպիսիք են սուպերմարկետները, բանկերը, հյուրանոցները, բիզնես և առևտրի կենտրոնները և այլն: Այսպիսի ալյումինե կեղտապաշտպան ծածկույթները, տեղադրվում են մուտքերի մոտ առկա հատուկ զետեղված փոսիկում արտաքին մակերևույթում հարթությունը պահապանելու համար, կամ տեղադրվում են  մուտքերի մոտ հատակի վրա նախապես արտաքինից շրջանակելով եզրային մասերը:

Հարկ է նշել, որ կեղտապաշտպան վանդակներն իրենց երկարակեցությամբ և ամրությամբ, կարող են դիմակայել մինչեւ 1500-2000 կգ պարբերական ծանրությանը, ունեն  հակասահքային ունակություն և բարձր դիմադրողականություն կոռոզիայի նկատմամբ, որն ապահովում է նրանց բնականոն գործունեությունը ցանկացած եղանակին, լինի դա անձրև թե ձյուն:

Այս միջոցի հիմնական առավելությունը կայանում է նրանում, որ նրա ալյումինե կմախքը կարիք չունի ամբողջական փոխարինման, իսկ առնաձին բաղադրիչներ կարող են հետագայում փոխարինվել կամ հեշտությամբ վերանորոգվել, որն, իր հերթին, նվազեցնում է պահպանման և սպասարկման ծախսերը՝ փրկելով ձեզ գումարի անտեղի վատնումից:

Մետաղական կոնստրուկցիաներ

«Օպուս Ինդաստրի» ՍՊԸ ի շնորհիվ իր բաձրձ որակավորում ունեցող վարպետների կատարում է տարատեսակ մետաղական կոնստրուկցիաների պատրաստում։ Կիրառելով տարատեսակ ձուլվածքաներ, մեր ընկերությունը պատրաստում է մետաղական ֆերմաներ , բազրիքներ, նստարաններ , դարպասներ, պաշտպանիչ ճաղեր և այլ բարդ մետաղական կոնստրուկցիաներ, որոնք վերջնական տեսքի են բերվում բարձրորակ փոշեներկման շնորհիվ։